Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցը


որոնում կայքում
առաջ
Վրաստան. Հարավկովկասյան Իրավապաշտպանների Ցանցի տարածաշրջանային հանդիպումը անցկացվեց Թբիլիսիում
[07.07.2010]
 Հուլիսի երեքից չորսը տեղի ունեցավ տարածաշրջանային կոնֆերանս` նվիրված խոսքի և հավաքների ազատությանը, և Հարավկովկասյան Իրավապաշտպանների Ցանցի տարածաշրջանային հանդիպումները:

Տարածաշրջանային հանդիպմանը մասնակցում էին Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ցանցի անդամները: Հուլիսի երկուսին և հինգին տեղի ունեցած հանդիպումների նպատակը կատարված աշխատանքների գնահատականն էր, փորձի փոխանակումը և այն խնդիրների ի հայտ բերումը, որոնք անհրաժեշտ է լուծել ցանցի շրջանակներում արդյունավետության բարձրացման և համագործակցության շրջանակները լայնացնելու համար:

Հուլիսի երեքից չորսն անցկացված տարածաշրջանային կոնֆերանսը նվիրված էր խոսքի և հավաքների ազատությանը: Միջոցառումը կազմակերպված էր Սահմանադրության ՀՈԴՎԱԾ 42 և Մարդու Իրավունքների Կենտրոնի կողմից: Մարդու Իրավունքների Ցանցի անդամների, տարածաշրջանային մեդիայի և լրագրողների հետ մեկտեղ ներկայացված էին նաև միջազգային  կազմակերպությունների անդամներ, դիվանագետներ և դոնոր կազմակերպություններ: Մասնավորապես, հանդիպմանը ներկա էին Եվրոմիության Պատվիրակության ներկայացուցիչները Վրաստանում, ԵԱՀԿ/ԺՄԻԳ ներկայացուցիչները, Եվրոխորհրդի Մարդու Իրավունքների Հանձնակատարի Գրասենյակի, Նիդերլանդների Հելսինկյան Կոմիտեի, ՀՈԴՎԱԾ 19-ի, ԱՄՆ-ի դեսպանատան և Եվրասիական Համագործակցության Ֆոնդի ներկայացուցիչները: Վրացական իշխանությունների և օմբուցմանի գրասենյակի ներկայացուցիչները ևս հրավիրված էին` զեկուցողների դերում: Կոնֆերանսն ավարտվեց ազատ խոսքի և հավաքների ոլորտում առաջխաղացման համար առաջարկներով և խորհուրդներով:

Միջոցառումներն անց են կացվել Կովկասում մարտական Դատավարություններ ծրագրի շրջանակներում` ֆինանսավոված Նիդեռլանդների  Հելսինկյան Կոմիտեի կողմից և Հարավկովկասյան Իրավապաշտպանների Ցանց ծրագրի շրջանակներում` ֆինանսավորված Եվրոմիության կողմից:


Օրացույց

Արխիվ

ՄԱՐՏ 2026
Ե Ե Չ Հ ՈՒ Շ Կ
      1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31      

Հարցում

Բաժանորդագրում

բաժանորդագրում
չեղյալ հայտարարել բաժանորդագրումը
Copyright © 2009 - 2026 | All Rights Reserved