Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցը


որոնում կայքում
առաջ
Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի 30 անդամ ՀԿ-ների հատուկ ուղերձը Մարդու իրավունքների միջազգային օրվա վերաբերյալ
[10.12.2009]
 10 դեկտեմբեր, 2009թ.

Մարդու իրավունքների միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին, Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամները նշեցին առաջընթացը` ազատության, հավասարության և արդարության պայքարում:

Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ Հարավային Կովկասը մնում է աշխարհի մի մասը, որտեղ մարդիկ, որոնք պաշտպանում են այլոց իրավունքներն ու կյանքը, հաճախ դառնում են իրենց սեփական հաջողության զոհերը` ի պատասխան մարդու իրավունքների համար իրենց կողմից կատարված աշխատանքի, նրանք հաճախ բախվում են տարբեր տեսակի բռնության և ճնշումների իրենց պետության կողմից:

2009 թվականին վտանգները, խոշտանգումը, վատ վերաբերմունքը, կամայական ձերբակալություններն ու կալանքը, անարդար դատավարություննները, զրպարտության արշավները և բռնության այլ դրսևորումները իրավապաշտպանների և քաղաքացիների հանդեպ շարունակվել են Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:
Ավելին, նման բռնությունների անպատժելիությունը մնում է գերակշռող:

2009 թվականը աչքի է ընկել լուրջ, որոշ դեպքերում Հարավային Կովկասում  կառավարությունների կողմից հաջողված փորձերով իրավական շրջանակը վերահսկելու և ամրապնդելու համար` կարգավորելով իրավապաշտպանների և ՀԿ-ների աշխատանքը:


Ադրբեջան

Հունիսին Ադրբեջանում ներկայացվեցին ՀԿ-ների մասին օրենքի վերաբերյալ փոփոխությունների օրինագծեր: Չնայած միջազգային կազմակերպությունների կողմից գործադրված ճնշման հետևանքով կառավարությունը չընդունեց ներկայացված փոփոխությունները այն տեսքով, ինչպես դրանք ներկայացվել էին, այնուամենայնիվ որոշ փոփոխություններ ընդունվել են, որոնք սահմանափակում և խոչընդոտում են ՀԿ-ների ստեղծմանը և աշխատանքին:

Գործող օրենքի համաձայն` եթե ՀԿ-ն չի ներկայացնում ֆինանսական զեկույց մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը, և չի կատարում դա գործադիր մարմնի կողմից գրավոր ծանուցում ստանալուց հետո, ՀԿ-ն ենթարկվում է պատասխանատվության` համաձայն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության: Զեկույցի ձևը, տեքստը և այն ներկայացնելու կանոնները սահմանվում են գործադիր մարմնի կողմից:

Վրաստան

Վրաստանում նույնպես ընդունվել են սահմանափակող օրենքներ, մասնավորապես` 1. փոփոխություններ Միավորվելու և Արտահայտվելու օրենքի մեջ, որոնք թույլ են տալիս միջամտություններ կատարել խաղաղ հավաքների և արտահայտվելու մեջ այն դեպքերում, որոնք չեն առաջացնում լուրջ վտանգ այլոց իրավունքների և ազատությունների համար և անհրաժեշտ չեն թանկարժեք հանրության գույքը պաշտպանելու համար: 2. բարձրացնել վարչական կալանքի ժամկետը` 30-ից 90 օր: Նման կալանքը կարող է կիրառվել նաև փոքր խուլիգանության դեպքերում, որոնք խախտում են հասարակական կարգը և քաղաքացիների հանգստությունը:

Այնուամենայնիվ մտահոգություններ կան նաև Ոստիկանության վերաբերյալ մեկ այլ օրենքի և օրենքի նախագծի առնչությամբ, որը նման է Միացյալ Նահանգների Հայրենասիրական Ակտին, որը ներկայումս գտնվում է Պառլամենտում:


Հայաստան

Փոփոխությունները, որոնք վերաբերում են կառավարության կողմից ՀԿ-ների վրա գործադրվող վերահսկողությանը, ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Նախագծի համաձայն` ՀԿ-ները պետք է ընդհանուր ժողովներ գումարեն յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ  և նրանք պարտավոր են ներկայացնել 11 կետից բաղկացած զեկույց` ներառյալ ֆինանսական զեկույցը Արդարադատության նախարարության և Հարկային ծառայությունների համար պետք է ներկայացվի յուրաքանչյուր տարի, ինչպես նաև նրանք պետք է տեղեկատվություն ներկայացնեն ՀԿ-ների տնօրենների և ամբողջ անձնակազմի մասին:

Այս  փաստերը ևս մեկ անգամ ցուցադրում են, որ հարցակումները ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության դեմ անսահմանափակ են տվյալ երկրի սահմանների ներսում, հատկապես` տարածաշրջանային համատեքստում:

Վտանգավոր միտուկ կա, որը նաև մեծացել է բոլոր երեք երկրներում` տուժողին հանցագործ դարձնելը մի կողմից և պատժելով նրանց, ովքեր բացահայտում են խախտումները` փոխարենը խախտում կատարողներին արդարադատության ենթարկելը:

Նման միտումի օրինակներ են հետևյալ գործերը`

Մարդու իրավունքների ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը Հայաստանում մեղադրվում է սուտ մատնության համար և հետո նաև զրպարտության համար: Նա ներկայացրել էր մի տեսանյութ, որը պատմում էր Հայաստանի դպրոցներից մեկի ուսուցչի կողմից աշակերտների հանդեպ թույլ տրված սեռական ոտնձգությունների մասին:

Մարդու իրավունքներով զբաղվող հայտնի փաստաբան և Իրավական Կրթության հասարակություն կազմակերպության նախագահ Ինթիգամ Ալիևը և նույն կազմակերպության փաստաբան Նուրլանա Ակիևան Ադրբեջանում բախվում են քրեական հետապնդման վտանգին և Քաղաքացիական դատարանի որոշումը չկատարելու համար ազատազրկման վտանգին: Դատարանը պահանջեց նրանցից վճարել նշանակալի գումարի տուգանք և ներողություն խնդրել ''դատավորի պատիվը և արժանապատվությունը վիրավորելու համար'', քանի որ նրանք զեկույց էին հրապարակել, որը վերլուծում էր դատավորների կարգապահական պարտականությունները կարգավորող օրենսդրությունը և դրա կիրառումը: Զեկույցը մատնանշում էր այդ մարմնի գործունեության թերությունները` ներառյալ փաստերը անկողմնակալության և խտրականության վերաբերյալ:


Դաչի Ծագուրիան, Ջաբա Ջիշկարիանի և Իրակլի Կորձայան Վրաստանում հանդիսանում են ''Նոյեմբերի 7'' շարժման ակտիվիստներ, որոնք կալանավորվել էին և ենթարկվել տուգանքի վարչական դատարանի կողմից նոյեմբերի 23-ին` Պառլամենտի շենքի առջև` դրանից 25-30 մետր հեռավորության վրա ակցիա անցկացնելու համար: Մինչդեռ Միավորման և արտահայտման ազատության մասին օրենքը արգելում է, որպեսզի ակցիա անցկացվի 20 մետր տրամագծով: Երիտասարդ ակտիվիստները նստել  էին Պառլամենտի շենքի առջև` Ամիրան Ռոբակիձեի և Սանդրո Գիրգվլիանիի նկարներով: Վերջիններս հանդիսանում են երկու հայտնի անձիք, ովքեր տուժել են ոստիկանության կողմից կիրառված ուժից և գործադրի անպատժելիությունը մեծ կարևորություն ունեցող մարդու իրավունքների խախտումների համար: Ակտիվիստները նաև պաստառներ էին պահել, որտեղ գրված էր ''Հանրային հեռուստաընկերությունը հանուն ժողովրդի'':

Բոլոր երեք երկրներում իրավիճակը կապված արտահայտվելու ազատության և մամուլի ազատության ոլորտում մնում է բավականին լուրջ: Ամենից կարևորն այն է, որ զրպարտությունը դեռ համարվում է քրեական հանցանք Ադրբեջանում, ոչ թափանցիկ մամուլը և կառավարության գրաքննությունը մամուլի առնչությամբ,ներառյալ հանրային հեռարձակողները ստեղծում են լուրջ խոչընդոտներ Վրաստանում և Հայաստանում, ժողովրդավարության զարգացման համար:

Ներկայումս Ադրբեջանում 5 լրագրողներ և 2 բլոգերներ դեռևս մնում են ճաղերի ետևում տարբեր մեղադրանքներում, բոլորն էլ առնչվում են նրանց աշխատանքին: Այժմ ամենից մտահոգիչը Մուշֆիգ Հուսեյնովի առողջական իրավիճակն է, ով հանդիսանում է Ադրբեջանի լրագրող ''Բիզիմ յոլ'' թերթում: Նա տառապում է տուբերկուլյոզով, մինչդեռ իշխանությունները չեն տրամադրում նրան անհրաժեշտ բուժօգնություն:

Լրագրողները հաճախ ենթարկվում են ֆիզիկական և բառացի բռնությունների երեք երկրներում, այնուամենայնիվ, որպես կանոն մեղավորները չեն պատժվում:

Վերոնշյալ դեպքերն ու միտումները մատնանշում են, որ առկա են լուրջ խնդիրներ մարդու իրավունքների և օրենքի գերակայության  ոլորտներում Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Ավելին, մինչ առկա իրավիճակը բացասաբար է ազդում պաշտպանների, ինչպես նաև այդ երկրների քաղաքացիների վրա, խնդիրների ցանկը ամբողջական և հստակ չէ:

Նման վտանգավոր միջավայրերում իրավապաշտպանների դերը դառնում է հատկապես կարևոր և մյուս կողմից վտանգի տակ է դնում իրավապաշտպաններին: Այսպիսով, կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել իրավապաշտպանների պաշտպանությանը Հարավային Կովկասում, աջակցել նրանց աշխատանքին և ձեռնարկել կոնկրետ գործողություններ և ժամանակին տրամադրել իրավական աջակցություն մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտումներում:

Վերհիշելով վերջին տարիներին աշխարհին հայտնի դասը, որի մասին արտահայտվել է ՄԱԿ-ի նախկին պետքարտուղար Քոֆի Անանը, այն է` «երբ խախտվում են իրավապաշտպանների իրավունքները, վտանգի տակ են դրվում մեր բոլորիս իրավունքները և մենք բոլորս ավելի քիչ անվտանգության մեջ ենք լինում»` Ցանցի 30 անդամ պետությունները կոչ են անում.

ՄԱԿ-ին, ԵՄ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ին և այլ միջազգային դերակատարների, որպեսզի`

•    Մեծացնեն իրենց աջակցությունը և ներդրումը իրավապաշտպանների պաշտպանության համար, ներառյալ միջամտությունը հատուկ նշանակություն ունեցող գործերին, որոնք պահանջում են անհապաղ գործողություններ` օգտագործելով մարդու իրավունքների փաստաթղթերի և մարմինների ամբողջ շրջանակը:
•    Ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները իրավապաշտպանների վերաբերյալ ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի Հռչակագիրների և Եվրոպայի միության ուղեցույցների արդյունավետ իրականացման համար կառավարությունների, Եվրոպայի միության առաքելությունների և այլ համապատասխան կառույցների կողմից Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, ինչպես նաև այլ երկրներում:
•    Շարունակել անհրաժեշտ քաղաքական աջակցության ապահովումը ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի, իրավապաշտպանների վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի կառույցներին,  տրամադրել նրանց աշխատանքի հանդեպ անհրաժեշտ վերահսկողություն և տրամադրել նրանց անհրաժեշտ ռեսուրսներ:
•    Վերահսկել ֆինանսական աջակցությունը իրավապաշտպանների և իրենց ընտանիքների, ինչպես նաև նման աջակցություն տրամադրող գործող կազմակերպությունների և ծրագրերի համար հատուկ հիմնադրամների ստեղծման առնչությամբ:


Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի միության անդամ պետությունների դեսպանատներին, ինչպես նաև ժողովրդավարական երկրներին, որպեսզի.

•    Ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ աջակցելու և պաշտպանելու իրավապաշտպաններին և մասնավորապես վտանգավոր իրավիճակներին:
•    Ձեռնարկել միջոցառումներ մարդասիրական վիզաների տրամադրման սխեմաների և անհապաղ տրամադրվող վիզաների առնչությամբ իրավապաշտպանների և իրենց ընտանիքի անդամների համար, որոնք կանգնած են վտանգի առջև:
•    Ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ միջոցառում իրավապաշտպաններին աջակցելու համար, ովքեր կանգնած են վտանգի առջև կամ արձակուրդի կարիք ունեն, որը հետևանք է անընդհատ հետապնդման:
•    Դիտարկել իրավապաշտպանների դատավարությունները:
•    Վերահսկել ֆինանսական աջակցությունը իրավապաշտպանների և իրենց ընտանիքների, ինչպես նաև նման աջակցություն տրամադրող գործող կազմակերպությունների և ծրագրերի համար հատուկ հիմնադրամների ստեղծման առնչությամբ:
•    Հատուկ ուշադրություն դարձնել նրանց պարտականություններին` ստանձնած Իրավապաշտպանների վերաբերյալ Եվրոպայի միության ուղեցույցներով` իրենց երկրների մարտավարությունների կիրառման և ծրագրման առնչությամբ:


Միջազգային դոնոր կազմակերպություններին, որպեսզի`  
•    Որպեսզի ուշադրություն դարձնեն իրավապաշտպանների համար անվտանգ միջավայր ստեղծելուն, որպեսզի երաշխավորեն կայուն փոփոխությունները մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում:
•    Հնարավորինս շատ իրավապաշտպաններ ներգրավվել տեղական քաղաքացիական հասարակության հետ երկխոսությանը:
•    Հատուկ ուշադրություն դարձնել ֆինանսական աջակցության վերահսկողությանը` իրավապաշտպանների և իրենց ընտանիքների, ինչպես նաև նման աջակցություն տրամադրող գործող կազմակերպությունների և ծրագրերի համար հատուկ հիմնադրամների ստեղծման առնչությամբ:


Բաժանորդագրում

բաժանորդագրում
չեղյալ հայտարարել բաժանորդագրումը
Copyright © 2009 - 2024 | All Rights Reserved