Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցը


որոնում կայքում
առաջ
Ադրբեջանում շարունակվում է Երեխաների իրավունքների միամսյակը
[01.11.2010]
Ադրբեջանում երեխաների իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովայի նախաձեռնությամբ շարունակվում է Երեխաների իրավունքների միամսյակը:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի մամլո ծառայությունը, միամսյակը, որը հայտարարվել է Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի ընդունման 21-րդ տարելիցի կապակցությամբ, սկսվել է հոկտեմբերի 20-ին և շարունակվելու է մինչև նոյեմբերի 20-ը:
Միամսյակի հիմնական նպատակը երեխաների իրավունքների պաշտպանությունն է,այդ թվում կրթության և առողջության իրավունքի պաշտպանությունը, սոցիալական խնդիրների լուծումը, պայքարը ընդդեմ թմրանյութերի կախվածության, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության  ուշադրության գրավումը` երեխաների հիմնախնդիրներին իրազեկ լինելու և լուծելու համար. ովքեր տուժել են պատերազմից, համարվում են փախստականներ և տեղահանվածներ, երեխաներ, ովքեր զրկվել են ծնողական խնամակալությունից:
Պետք է նշել, որ Ադրբեջանում 2009թ.-ը հռչակվել էր որպես “Երեխաների իրավունքների տարի” և այս նույն ժամանակաշրջանում` հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը, ևս անցկացվել է երեխաների իրավունքների միամսյակ: Միամսյակը անց էր կացվել “Լսե’ք երեխաներին, աջակցեք նրանց մասնակցությանը” կարգախոսով:  Ինչպես հայտնում է “Trend”-ը, անցյալ ամսվա ընթացքում կազմակերպվել էին “Երեխաների իրավունքները բոլորի համար” թեմայով լրագրողական աշխատանքների և երեխաների նկարչական “Մեր իրավունքները” մրցույթները:  Արդարադատության նախարարությունը և Հանրային կոմիտեն, որը վերահսկողություն է իրականացնում Արդարադատության նախարարության գերատեսչության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում, անց կացրեցին համատեղ ակցիա Ադրբեջանի քրեակատարողական համակարգի շրջանակներում գործող դաստիարակչական հաստատությունում:
Ինչպես հայտնում է APA-ն, անչափահաս դատապարտյալների հետ հանդիպման ընթացքում նրանց համար ընթերցվել են կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցներ, որոնք ներառում են պայքարը ՁԻԱՀ-ի և թմրանյութերից կախվածության դեմ, անցկացվել են խաղարկություններ: Նրանց հանձնվել են նվերներ Հանրային Կոմիտեի անդամների կողմից:
Այս ամսվա ընթացքում երկրի քաղաքներում և շրջաններում Գյանջայի, Գուբինսկի, Շեքինի և Ջալիլաբադի ` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի շրջանային կենտրոնների աշխատակիցների կողմից նախատեսվում է կազմակերպել կլոր սեղան քննարկումներ և դասընթաց –սեմինարներ տեղական գործադիր իշխանությունների աջակցությամբ: 
Մարդու իրավունքների պաշտպանը Միամսյակի արդյունքների հիման վրա կներկայացնի իր հանձնարարականները և առաջարկությունները իշխանական համապատասխան մարմիններին:  



Բաժանորդագրում

բաժանորդագրում
չեղյալ հայտարարել բաժանորդագրումը
Copyright © 2009 - 2024 | All Rights Reserved