Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցը
Հայաստան: Հելսինկյան Ասոցիացիան ներկայացրել է 2010թ. մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցը
[02.03.2011]
Փետրվարի 28-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Հելսինկյան Ասոցիացիայի 2010թ. մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը
Շնորհանդեսին ներկայացվեց զեկույցի 2 հատորները: Մասնավորապես, ներկայացվեց Խոսքի ազատությանը և ԶԼՄ-երին, Իրավապաշտպաններին, խաղաղ հավաքներին, ինչպես նաև խոշտանգման և վատ վերաբերմունքի, կրոնի և խղճի ազատությանը վերաբերող բաժինները: Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը խոսեց նաև Վահան Խալաֆյանի գործի վերաբերյալ, ինչպես նաև` ներկայացվեց ՀՀ դատարաններում, քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում Հելսինկյան Ասոցիացիայի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքները:
Շնորհանդեսին ներկա էին տեղական կազմակերպությունները, ՀՀ-ում օտարեկրկյա դեսպանատներից ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը: Շնորհանդեսը լուսաբանվել է ԶԼՄ-երի կողմից:
Շնորհանդեսին ներկա էին տեղական կազմակերպությունները, ՀՀ-ում օտարեկրկյա դեսպանատներից ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը: Շնորհանդեսը լուսաբանվել է ԶԼՄ-երի կողմից:
Զեկույցը հասանելի է հայերեն
Օրացույց
Արխիվ
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|